Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

06 Մարտ, 2025 13:11
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները ազատ արձակելու համար։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը:

Կից փաստաբանը հրապարակել է ցանկ՝ ներկայացնելով իր 25 տարվա փորձի ընթացքում այլ երկրների կառավարությունների ձեռնարկած քայլերը, որոնց նպատակն է եղել ազատ արձակել օտար երկրներում պահվող պատանդներին:

«Անշուշտ, հայ պատանդներն արժանի են առնվազն այնքան օգնության, որքան մյուս կառավարություններն են ապահովում, այնպես չէ՞»,- գրել է փաստաբանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին