Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում հայտնաբերվել են անհետացած 9 ուսանողի մասնատված մարմինները

06 Մարտ, 2025 13:21
Մեքսիկայում հայտնաբերվել են անհետացած 9 ուսանողի մասնատված մարմինները

Մեքսիկայում հայտնաբերվել են մի քանի օր առաջ անհետացած ինը ուսանողների դիակները։ Այս մասին հայտնել է տեղական UnoTV հեռուստաալիքը։

Դիերը հայտնաբերվել են Պուեբլա նահանգում կայանված Volkswagen Vento մեքենայում։

«Մյուս վարորդները նկատել են մեքենան, այն համարել կասկածելի և հայտնել ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մեքենայի կողքին իրավապահները տեսել են մի բրեզենտ՝ արյան հետքերով:

Մեքենայի բեռնախցիկում, ինչպես նաև պարկի և պայուսակի մեջ հայտնաբերվել են մարդկային մնացորդներ։

Ինչպես պարզաբանում է UnoTV-ն, սպանվածների թվում են եղել հինգ տղամարդ և չորս կին։ Իշխանությունները կարողացել են բացահայտել միայն երկու կնոջ ինքնությունը՝ 29-ամյա Էնջի Լիզեթ Պ.-ին և 21-ամյա Լեսլի Ն.-ին: Առաջինին վերջին անգամ ողջ են տեսել փետրվարի 21-ին, երկրորդին՝ փետրվարի 24-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին