Կարևոր իրադարձություններ

Դպրոցի 3-րդ հարկի պատուհանից աշակերտի վայր ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ խոսնակ

06 Մարտ, 2025 16:13
Դպրոցի 3-րդ հարկի պատուհանից աշակերտի վայր ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ խոսնակ

Ինչպես արդեն գրել էինք, այսօր առավոտյան Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: 7-րդ դասարանի աշակերտը դասի ժամանակ վայր էր ընկել դպրոցի 3-րդ հարկի պատուհանից:

Աշակերտը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Ինչպես Shabat.news-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

(Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով):

Իսկ թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել և որն է եղել փատճառը, ՔԿ խոսնակն ասաց, որ նախաքննության փուլում է, երբ ինչ-որ մանրամասնություն լինի, կասեն:

 

Լրահոս

Դիտել ավելին