Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն հասկացնում է՝ Գյումրիում իրեն միանձնյա իշխանություն է պետք որպեսզի արդյունավետ գործ անի. Բարսեղյան

06 Մարտ, 2025 13:28
Հեղինակ՝ Լևոն Բարսեղյան
ՔՊ-ն հասկացնում է՝ Գյումրիում իրեն միանձնյա իշխանություն է պետք որպեսզի արդյունավետ գործ անի. Բարսեղյան

Հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՔՊ-ն հասկացնում է, թե Գյումրիում իրեն միանձնյա իշխանություն է պետք որպեսզի արդյունավետ գործ անի:

Իբր քիչ էր, որ 2021 հոկտեմբերից 2023-ի դեկտեմբերը քաղաքապետի տեղակալները իրենց հայեցողական ենթականերով ու մի շարք բաժնի պետերով ՔՊ-ից էին, ու դա բավարար իշխանություն չէր խոստումները կատարելու եւ գործ անելու համար:

Տպավորություն կա՝ մտածում են, թե մենք մոռացել ենք, որ արդեն 6-7 տարի պետական իշխանություն են, ԱԺ-ում 2019 թվի հունվարից մինչեւ հիմա միանձնյա իշխանություն են, իշխող մեծամասնություն:

Այդպես ե՞ն ուզում Գյումրիում միանձնյա իշխանություն լինել ու գործ անել:

Դե բա կանեիք էլի, գոնե տված խոստումները կկատարեին»:

 

Լրահոս

Դիտել ավելին