Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Գյումրիում շտապում են. զգուշացումներ են ստացել

05 Մարտ, 2025 09:13
«Հրապարակ». Գյումրիում շտապում են. զգուշացումներ են ստացել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրիում դեռ քարոզարշավը չի մեկնարկել։ Մարտի 5-ին առաջադրումների ժամկետն է ավարտվում, ապա 10 օր փաստաթղթերը կստուգեն եւ կգրանցեն թեկնածուներին։ Սակայն քաղաքի գլխավոր փողոցներում արդեն փակցված են թեկնածուների պաստառները։

Օրենքն առաջինը խախտել է ՔՊ թեկնածու, քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը՝ «Մեր Սարիկը» պաստառով:

Նրան չեն զիջում նաեւ «Մայր Հայաստանի» թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանը, «Դեմոկրատական այլընտրանքի» թեկնածու, մարզիկ Արտյոմ Ղարաղազարյանը եւ «Մեր Ռուբոն»՝ Ռուբեն Մխիթարյանը։

Տեղեկացանք, որ երեկ որոշ թեկնածուների շտաբներ զգուշացում են ստացել՝ պաստառները վաղաժամ փակցնելու համար»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին