Կարևոր իրադարձություններ

«Փաստ». «Ռուսամետ» Մարուքյանն էլի մեկնել է ԱՄՆ

04 Մարտ, 2025 08:44
«Փաստ». «Ռուսամետ» Մարուքյանն էլի մեկնել է ԱՄՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ձեռք է բերել ռուսամետ գործչի «համբավ»: Սա կապված է նրա առանձին գրառումների ու կոշտ հայտարարությունների հետ՝ կապված Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական «մանևրների» հետ:

Չնայած սրան, Մարուքյանը տիրաժավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները, բացահայտ ցույց տալիս, որ համամիտ է դրանց հետ, միևնույն ժամանակ, ինչպես ասվում է, «օրումեջ» մեկնում է ԱՄՆ: Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նա հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ նորից է մեկնել Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում մասնակցելու նույն շարժման մեկ այլ միջոցառմանը: Ինչ խոսք, շատ հետաքրքիր «ռուսամետություն» է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին