Չինաստանը լրացուցիչ 10-15 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի համար, և 15 ամերիկյան ընկերություն ավելացրել է արտահանման վերահսկողության ցանկում՝ ի պատասխան չինական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի կրկնակի ավելացմանը:
Չինաստանի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ լրացուցիչ տուրքերը կգործեն 2025 թվականի մարտի 10-ից։
15 տոկոս մաքսատուրքը կտարածվի հավի, ցորենի, եգիպտացորենի և բամբակի վրա: 10 տոկոս մաքսատուրքը կկիրառվի սորգոյի, սոյայի, խոզի, տավարի մսի, ծովամթերքի, մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի նկատմամբ:
Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը դժգոհություն էր հայտնել ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ից միակողմանի մաքսատուրքերը կարող են վնաս հասցնել Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրատնտեսական հարաբերություններին:
Մարտի 4-ին ուժի մեջ են մտել Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ապրանքների ներմուծման նկատմամբ ամերիկյան նոր մաքսատուրքերը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Չինաստանից ներկրման համար տոկոսադրույքը 10-20 տոկոս բարձրացնելու մասին: