ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրադարձությունները արագ զարգանում են, և հնարավոր է, որ մոտ օրերս հետաքրքիր զարգացումներ տեղի ունենան:
Նա նաև հավելել է, որ այս թեմայի շուրջ կարող են նորություններ լինել և հնարավոր փոփոխություններ, օրինակ՝ ՀՀ պատասխանը Ադրբեջանին կարող է տրվել այս շաբաթ:
Անդրադառնալով՝ ապաշրջափակման թեմային նա ասաց, որ Հայաստանը մշտապես պատրաստ է անցակետեր տեղադրել և ճանապարհները բացել, նշելով, որ այս գործընթացը շարունակվում է:
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ հնարավոր է, այս շաբաթ վարչապետը նոր հայտարարություն անի կամ մեկնաբանի որոշ կետեր: