Կարևոր իրադարձություններ

Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից

03 Մարտ, 2025 10:53
Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։

Աշխատանքային վերջին օր համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:

Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

Լրահոս

Դիտել ավելին