Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտական ծառայության առաքելությունը ՀՀ-ի շահերի համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. վարչապետ

03 Մարտ, 2025 20:56
Դիվանագիտական ծառայության առաքելությունը ՀՀ-ի շահերի համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում:

Բայց պիտի ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից են կախված մեր ասելիքի բովանդակությունը և հաջողությունը:

Ներկա գտնվեցի Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին