Կարևոր իրադարձություններ

23-ամյա վարորդը «Նիվա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված երկու բեռնատարի և կողաշրջվել

03 Մարտ, 2025 22:56
23-ամյա վարորդը «Նիվա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված երկու բեռնատարի և կողաշրջվել

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին