Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է

28 Փետրվար, 2025 08:25
 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարցով լսումներից հետո որոշ ծնողներ վերցրել են իրենց զավակների մասունքները եւ հուղարկավորել․

«Դա արդյունք չէ՞, կարծում եմ՝ արդյունք է»։ Ասես մեծ հերոսություն է, որ պատերազմից չորսուկես տարի անց ծնողը գտել է որդու մասունքները։

Թե քանի դեպքի մասին է խոսքը, ովքեր են, ասաց՝ 2 անհետ կորածի մասին է, սակայն հստակ տվյալ չունի։ Անհետ կորածի ծնող Հռիփսիմե Հակոբյանին հարցրինք՝ ովքե՞ր են գտել իրենց զավակների մասունքները։ Ասաց, որ օրեր առաջ Ֆեյսբուքի մի անհայտ էջում կարդացել է` իբր 2 եղբայրների մասունքներ են նույնականացվել, բայց եթե դա ճիշտ լիներ, կիմանային՝ իրար «աչքալուսանք» կտային․

«Մեր ծնողների շրջանում ես չեմ ճանաչում նման մեկին, եթե լիներ, կճանաչեի, որի երեխայի մասունքը տվել են։ Իրենք ստախոս են։ Ես մշտապես ակտիվ մասնակցում եմ մեր խմբի հավաքներին, ակցիաներին, բոլորս իրար ճանաչում ենք, չի եղել նման խոսակցություն, որ մեկին գտել են»։

ԱԺ փակ հավաքին տիկին Հռիփսիմեն ապշել է պաշտոնյաների հայտարարություններից․ «Ալեն Սիմոնյանն ասում էր՝ ոնց որ գնաք դեղատուն` հաց ուզեք, իրենք այդքան ոչ կոմպետենտ են»:

 

Լրահոս

Դիտել ավելին