Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Դատավորը հաղթել է նախարարությանը

27 Փետրվար, 2025 09:16
«Հրապարակ». Դատավորը հաղթել է նախարարությանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արմավիրի մարզում երկար տարիներ դատավոր աշխատած Վահե Խալաթյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2020-ին: Նրա առողջական վիճակը վատացել էր, դիմել էր դատարանի նախագահին, նա էլ՝ ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն՝ առողջապահության նախարարություն, որ հանձնաժողով ձեւավորեն եւ եզրակացություն տան` դատավորի առողջական վիճակի վերաբերյալ:

Սակայն հանձնաժողովը եզրակացություն տվել է մեկ տարի անց, մինչ այդ ԲԴԽ-ն շտապ կարգով դադարեցրել է նրա լիազորությունները` «էական կարգապահական խախտումների» հիմքով:

Խալաթյանը դիմել է դատարան` ընդդեմ առողջապահության նախարարության, եւ հաղթել։ Նախարարն այդ ժամանակ եղել է Արսեն Թորոսյանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին