Կարևոր իրադարձություններ

Աթենքում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի

28 Փետրվար, 2025 17:20
Աթենքում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի

Աթենքի Սինտագմա հրապարակում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառել:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելով 57 մարդու կյանք խլած երկաթուղային աղետի 2-րդ տարելիցի կապակցությամբ հանրահավաքին: Նրանք դժգոհ են աղետի պատճառների հետաքննությունից։

Զոհերի հարազատները կարծում են, որ նախարարների կաբինետը թաքցնում է փաստերն ու հանցագործներին։ Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը:

 

Լրահոս

Դիտել ավելին