Կարևոր իրադարձություններ

Մենք համաձայնության կգանք, Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ. Թրամփ

28 Փետրվար, 2025 21:40
Մենք համաձայնության կգանք, Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ. Թրամփ

Մենք բոլորս սպասում ենք այս պատերազմի արագ ավարտին, մենք չենք խոսում անվտանգության երաշխիքների մասին:

Այս մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը։

«Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։ Մենք համաձայնության կգանք, և Ուկրաինան այլևս չի վերադառնա ռազմական գործողությունների։ ԱՄՆ-ն չի ցանկանում շատ զենք ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնը ցանկանում է, որ հակամարտությունը դադարեցվի»,- ասել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են, և որ բանակցողներն արդեն սկսել են քննարկել Ուկրաինայի հարցով ապագա համաձայնագրի մանրամասները։

 

Լրահոս

Դիտել ավելին