Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարի Հայաստանից որ երկրի քաղաքացիներն են ամենաշատը ապաստան հայցել

28 Փետրվար, 2025 19:16
Նախորդ տարի Հայաստանից որ երկրի քաղաքացիներն են ամենաշատը ապաստան հայցել

Հայաստանից 2024 թվականին ապաստան է հայցել 665 անձ, ամենաշատն ապաստան են հայցել Ուկրաինայի քաղաքացիներ՝ 151 անձ: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։

Նախորդ տարի Հայաստանից ապաստան հայցողների թվում է Իրաքի 148 քաղաքացի, Իրանի 91 քաղաքացի, Եգիպտոսի 79 քաղաքացի, Ռուսաստանի 56 քաղաքացի, Սիրիայի 19 քաղաքացի: Հայաստանից ապաստան են հայցել նաև Թուրքիայի 5 քաղաքացի, Վրաստանի  7 քաղաքացի: Նախորդ տարի ապաստան են հայցել նաև Բելառուսի, Մոլդովայի, Գերմանիայի, ԱՄՆ–ի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ:

2024 թվականին Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել 203 անձ: Նշանակալի թիվ են կազմում Ուկրաինայի քաղաքացիները՝ 109 անձ: Փախստականի կարգավիճակ է շնորհվել նաև Իրաքի 35 քաղաքացու, Իրանի 12 քաղաքացու, Սիրիայի 10 քաղաքացու, Ռուսաստանի 6 քաղաքացու, Թուրքիայի 1 քաղաքացու և այլն:

Նախորդ տարի նաև դադարեցվել է 17 անձի փախստականի կարգավիճակը:

Նախորդ տարի Հայաստանը մերժել է 185 անձի ապաստանի հայց:-

 

Լրահոս

Դիտել ավելին