Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ԱԺ-ում աշխատավարձի «կռիվ է». բաժինը վարչություն են դարձնում

28 Փետրվար, 2025 09:39
«Հրապարակ». ԱԺ-ում աշխատավարձի «կռիվ է». բաժինը վարչություն են դարձնում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականություն են դնում` ոմանց բարձր աշխատավարձեր ու պարգեւավճար են տալիս, մյուսներին` ոչ։

ԱԺ իրավական ապահովման եւ սպասարկման 6 հոգանոց բաժինը վարչություն են ուզում դարձնել՝ պետ նշանակելով ոմն Մարի Ստեփանյանի, ինչն արվում է զուտ նրա համար, որ նա շատ փող ստանա։ Բայց կառավարման տեսանկյունից 6 հոգանոց բաժինը վարչություն դարձնելն անիմաստ է։

Թեեւ ԱԺ մեկ այլ աղբյուր ասաց․

«Մարի Ստեփանյանը պրոֆեսիոնալ մասնագետ է եւ արժանի է բարձր աշխատավարձի», նա ԱԺ է տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին