Կարևոր իրադարձություններ

Թրամփն ու Սթարմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայի հատվածում

28 Փետրվար, 2025 12:42
Թրամփն ու Սթարմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայի հատվածում

ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետին: Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության համար:

«Շնորհակալություն, որ փոխել եք Ուկրաինայի շուրջ խոսույթը, որպեսզի հնարավորություն լինի խաղաղության համաձայնագիր կնքել: Մենք ցանկանում ենք աշխատել Ձեզ հետ, որպեսզի համոզվենք, որ խաղաղության համաձայնագիրը կլինի ամուր և երկարատև»,- ասել է Սթարմերը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագիրը կդառնա «պատմական» և հավելել, որ այն չպետք է որևէ մեկի կողմից խախտվի:

Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին է փոխանցել Չառլզ III-ի նամակը, որով թագավորը ԱՄՆ նախագահին հրավիրել է Մեծ Բրիտանիա՝ պետական այցի:

Անդրադարձ է եղել նաև Գազայի հատվածում իրավիճակին: 

 

Լրահոս

Դիտել ավելին