Կարևոր իրադարձություններ

Շոլցը մարտի 2-ին Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

28 Փետրվար, 2025 15:55
Շոլցը մարտի 2-ին Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով հանդիպմանը։

Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։

«Հրավիրված են նաև եվրոպացի այլ առաջնորդներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Հանդիպման կիզակետը կլինի եվրոպացի գործընկերների և դաշնակիցների գործողությունների հետագա սերտ համակարգումը Ուկրաինային աջակցելու, հնարավոր խաղաղ բանակցությունների և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ», - նշել է Հեբեստրեյտը։

 

Լրահոս

Դիտել ավելին