Կարևոր իրադարձություններ

Հիանալի նորություն. ԱՄՆ դեսպանատունը ողջունել է ՀՀ կառավարության որոշումը

28 Փետրվար, 2025 19:23
Հիանալի նորություն. ԱՄՆ դեսպանատունը ողջունել է ՀՀ կառավարության որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը։

«Հիանալի նորություն: ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Ամուլսարի խոշոր հանքավայրի նախագիծը վերսկսելու համար Lydian-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը:

Այս նախագիծը ԱՄՆ միլիոնավոր դոլարների ներդրում կբերի տնտեսության մեջ, կստեղծի աշխատատեղեր և կնպաստի Հայաստանի և Միացյալ Նահանգների բարգավաճմանը: Հայաստանը բաց է ԱՄՆ բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցել այս գործին՝ միասին աշխատելով դեպի ավելի բարգավաճ ապագա»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:

Կառավարությունը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված որոշում էր ընդունել։

 

Լրահոս

Դիտել ավելին