Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողով են այցելել մի շարք դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ (լուսանկարներ)

14 Փետրվար, 2025 18:44
 Ազգային ժողով են այցելել մի շարք դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ (լուսանկարներ)

Շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ:

Երեւանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները հանդիպել են պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ։

Խորհրդարանականներ Լիլիթ Մինասյանն ու Թագուհի Ղազարյանը հյուրընկալել են Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը «Բաց դասն» անցկացրել է Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի սաների համար:

Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել ու խոսել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Խորհրդարանականներ Արուսյակ Մանավազյանի եւ Ալխաս Ղազարյանի հյուրերը Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցից էին:

Հանդիպումների ընթացքում պատգամավորները խոսել են կրթական ոլորտի բարեփոխումների, «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, հարեւան երկրների հետ հարաբերությունների, ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգային խնդիրների մասին:

Անդրադարձ է կատարվել խորհրդարանի քննարկմանը ներկայացված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին:

Հյուրերը եղել են խորհրդարանի թանգարանում ու գրադարանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին