ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջիկա օրերին կա՛մ ազատ կարձակվի, կա՛մ կշարունակի մնալ կալանքի տակ։
Լաս Վեգասի դատարանը քննարկել է մոտ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով։
Նշենք, որ ԴՕԿ կուսակցության ղեկավարը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի և բռնության հրապարակային կոչերի համար, սակայն ինքը չի ընդունում մեղադրանքները։