Մարտի 19-ի գիշերը՝ ժամը 1:20-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցում բախվել են «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ:
«Օպելում» գտնվող 25-ամյա Պետրոս Ղ.-ն դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել, իսկ 22-ամյա երիտասարդը և «Հյունդայիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն: