Կարևոր իրադարձություններ

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

18 Մարտ, 2025 09:47
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել.

«Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. 

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին` ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»:

 

Լրահոս

Դիտել ավելին