«Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեվիովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:
Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող կետերը` կարևորելով երկխոսությունը և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։
Դավիթ Կարապետյանը զրուցակցին հրավիրել է «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովին` ընդգծելով նմանօրինակ ձևաչափում համագործակցության կարևորությունը։