Կարևոր իրադարձություններ

Կարևորվել է Ասիական զարգացման բանկի մասնակցությունը ՀՀ-ում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում

18 Մարտ, 2025 19:18
Կարևորվել է Ասիական զարգացման բանկի մասնակցությունը ՀՀ-ում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը:

Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից:

Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում:

Մհեր Գրիգորյանն առանձնակի ընդգծել է նաև բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում ԱԶԲ հետ նախատեսվող համագործակցությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:

 

Լրահոս

Դիտել ավելին