Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». Հող են նախապատրաստում լայնամասշտաբ միտինգների համար. Սրբազանն ում կփոխանցվի շարժումն առաջնորդելու ջահը

18 Մարտ, 2025 08:47
«Իրավունք». Հող են նախապատրաստում լայնամասշտաբ միտինգների համար. Սրբազանն ում կփոխանցվի շարժումն առաջնորդելու ջահը

«Իրավունք» թերթը գրում է.

«Ընդդիմադիր թեւերից մեկը կրկին Բագրատ սրբազանին հրապարակ է բերում: Իհարկե, իրենք էլ գիտակցում են, որ «Սրբազան պայքարն» ինքն իրեն սպառել է:

Սակայն հերթական անգամ «ստավկա» են դնում այս ձեւաչափի վրա, որպեսզի ընդդիմադիր լայն զանգվածներին փողոց հանելու գործընթացը կարողանան նախապատրաստել, իսկ մինչ այդ, մթնոլորտը տաք պահել:

Իսկ թե կազմակերպչական աշխատանքներից հետո Բագրատ սրբազանն ում կփոխանցի հերթական շարժումն առաջնորդելու ջահը, կտեսնենք առաջիկայում:

Համենայնդեպս, ապրիլի24-ից մինչեւ մայիսի 9-ը ընդդիմադիր կուլիսներում կրկին ներքաղաքական թեժացում են խոստանում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին