Կարևոր իրադարձություններ

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18 Մարտ, 2025 11:13
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 19-37 կենտ համարների, Մոնթե Մելքոնյան փողոցի, Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին