Խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար առանցքային գործոններն են. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. այս մասին, apsny.ge-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Նյու Դելիում «Ռայսինգի երկխոսություն 2025» միջազգային համաժողովում։
«Վրաստանը միշտ աջակցել է իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, և մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ճանապարհը և հայտարարել են խաղաղության պայմանագրի մասին, որը չափազանց կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է նա։