Կարևոր իրադարձություններ

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

18 Մարտ, 2025 16:30
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:

Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման և երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված հարցեր:

Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել շփումներն այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին