Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ծառայություններ կտրամադրեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

18 Մարտ, 2025 22:42
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ծառայություններ կտրամադրեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելն է։

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

Մարտի 20-ին՝ ժամը 11:30-15:30, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն՝

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի հարևանությամբ (Ռոմանի 10)

Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ քաղաք Թումանյան, 2-րդ փողոց, հրապարակ

Մարտի 21-ին՝ ժամը 10:00-16:00, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ նախկին Կինոյի տան հարևանությամբ

Լոռու մարզի Ախթալա համայնքում՝ Ախթալայի կենտրոնական հրապարակում

Մարտի 28-ին շրջիկ ծառայության մեքենաները կրկին կլինեն նույն վայրերում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու համար։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

ՆԳ նախարարությունը կարևորելով քաղաքացիների ժամանակն ու ռեսուրսները՝ կշարունակի շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը։

 

Լրահոս

Դիտել ավելին