Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակաբար տարածում է կեղծ տեղեկություն

18 Մարտ, 2025 21:05
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակաբար տարածում է կեղծ տեղեկություն

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը ևս հանդես է եկել վերջին օրերին Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ապատեղեկատվությունների վերաբերյալ հայտարարությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին