Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան ցնցված է Իսրայելի օդային հարվածներից հետո Գազայում զոհերի մասին լուրերից և կոչ է անում հարգել զինադադարը։ Այս մասին նա հայտարարել է X-ի իր էջում։
«Ցնցված և տխուր եմ Գազայից ստացված լուրերից և անցած գիշեր Իսրայելի օդային հարվածներից հետո բազմաթիվ քաղաքացիական զոհերից:
Բռնությունը պետք է դադարեցվի և հրադադարի համաձայնագրի պայմանները պետք է հարգվեն», -գրել է նա:
Նրա խոսքով՝ «բոլոր պատանդներն ու կալանավորները պետք է ազատ արձակվեն, իսկ մարդասիրական օգնությունը պետք է անհապաղ վերսկսվի»։