Մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով հրշեջ ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս է եղել։