Կարևոր իրադարձություններ

Պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում

18 Մարտ, 2025 18:56
Պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում

2024 թվականից պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, յուրաքանչյուր երեխայի համար դեղի արժեքը տարեկան կազմում է 1 միլիոն 840 հազար դրամ. ֆինանսական այս ծանր բեռը ընտանիքի խնդիրն էր մինչև ծրագրի մեկնարկը:

Այս դեղերը, տարբեր պարբերականությամբ, պացինետները պետք է օգտագործեն ամբողջ կյանքի ընթացքում:

Մարտի 18-ը Պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

 

Լրահոս

Դիտել ավելին