Կարևոր իրադարձություններ

Քաղաքաշինության ոլորտի մոտ 100 մասնագետ ստացել է շարունակական մասնագիտական զարգացման վկայական (լուսանկարներ)

11 Փետրվար, 2025 19:06
Քաղաքաշինության ոլորտի մոտ 100 մասնագետ ստացել է շարունակական մասնագիտական զարգացման վկայական (լուսանկարներ)

Քաղաքաշինության ոլորտի մոտ 100 մասնագետ ստացել է վկայական Քաղաքաշինության կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցությամբ կազմակերպված շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների շրջանակում։

Վկայականները հանձնել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ 

Կարապետյանը։ Նրանք շնորհավորել են մասնակիցներին՝ մաղթելով հաջողություն մասնագիտական գործունեության ընթացքում։

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը կարևորել է մասնակիցների հետադարձ կապը՝ ծրագրերի բարելավման, թիրախային և մասնագետների կարիքներին համապատասխան դասընթացներ կազմակերպելու առումով։ «Շարունակական կրթության միջոցով մասնագետները կկատարելագործեն հմտությունները, գիտելիքները, կծանոթան նոր տեխնոլոգիաների, թվային մեթոդների կիրառությանը՝ բոլոր ժամանակներում լինելով պահանջված 

մասնագետներ։ Արդյունքում քաղաքաշինության ոլորտում կունենանք նոր որակ և մասնագիտական ներուժ»,-ընդգծել է Դավիթ Գրիգորյանը։

Վկայական ստացած 92 մասնագետները մասնակցել են «Շինարարական նյութերին ներկայացվող պահանջները», «Քաղաքաշինության բնագավառի օրենսդրություն․ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները» և «Որակի տեխնիկական հսկումը շինարարությունում» թեմաներով դասընթացներին, որոնց վերաբերյալ համալսարանի ներկայացրած առաջարկը հաստատվել էր Քաղաքաշինության կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից։  «Բացի այդ, համալսարանը 

կազմակերպել է նաև վերաորակավորման ծրագիր քաղաքաշինության ոլորտում ստացած կրթության և աշխատանքային փորձի տարբերություն ունեցող մասնագետների համար։ Արդյունքում վերաորակավորված 12 մասնակիցները ստացել են աշխատանքային փորձին համապատասխան ոլորտում հավաստագիր ձեռք բերելու և որպես պատասխանատու մասնագետ կազմակերպություններում ընդգրկվելու հնարավորություն»,-նշել է ՃՇՀԱՀ շարունակական կրթության պատասխանատու Լուսինե Հարությունյանը։

Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող լիցենզավորման նոր գործընթացի համաձայն՝ շարունակական մասնագիտական զարգացման 

դասընթացների մասնակցությունը և կրեդիտների կուտակումը պարտադիր է քաղաքաշինության բնագավառի հավաստագիր ստանալու դիմող մասնագետների համար։ Հավաստագրի յուրաքանչյուր կարգի համար սահմանված է տեսական և գործնական կրեդիտների հստակ քանակ։

Կոմիտեի կայքում արդեն հրապարակվել են առաջիկա ՇՄԶ միջոցառումների ժամանակացույցները, որոնց գրանցվելու համար մասնագետները պետք է դիմեն կազմակերպիչներին։

 

Լրահոս

Դիտել ավելին