Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է, որ այժմ «փորձության շրջան» է անցնում այնպես, ինչպես մյուս հիվանդները:
«Մեր մարմինները թույլ են, բայց նույնիսկ այս վիճակում, ոչինչ չի կարող խանգարել մեզ սիրել, աղոթել, մեկս մյուսի համար հույսի նշան դառնալ», - ասել է պոնտիֆիկոսը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր համար, հատկապես բազմաթիվ երեխաներին:
Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին՝, նա ունի շնչարգելություն և երկկողմանի թոքաբորբ: