Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները

17 Մարտ, 2025 22:26
Քննարկվել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության և մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օդանավակայանների միջոցով:
 

 

Լրահոս

Դիտել ավելին