Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքում

17 Մարտ, 2025 23:52
Խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքում

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։ 

Այրվել է տանիքի փայտյա կառուցատարերի մի մասը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին