Կարևոր իրադարձություններ

Պենտագոնի արձագանքը՝ Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

17 Մարտ, 2025 18:15
Պենտագոնի արձագանքը՝ Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։

«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի տվել պաշտոնական արձագանք։

Ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝  հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։  

Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։ 

Նշվում է, որ տեխնիկան Հայաստան է տեղափոխվելու Վրաստանի տարածքով, քանի որ տրանսպորտային երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների բարդությունների պատճառով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին