Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները ՌԴ-ի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել

13 Մարտ, 2025 08:11
«Փաստ». Սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները ՌԴ-ի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի քաղաքացիների մոտ 32 տոկոսը մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում է Ռուսաստանի հետ: Նման տվյալներ են ստացվել GALLUP International Association-ի հերթական հարցման արդյունքներով:

Հարցվածների 27,8 %–ը նշել է Ռուսաստան, ևս 3,4 %–ը` ԵԱՏՄ: Սա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ավելի շատ հայաստանցիներ են երկրի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում Ռուսաստանի հետ: Փոխարենը որոշակիորեն նվազել են ԵՄ-ի հետ հույս կապողները՝ 25,8 %: Հավելենք, որ 15,5 %–ը նշել է ԱՄՆ–ի հետ, 13,3 %–ը` Իրանի հետ, 11%–ը` ոչ ոքի հետ:

Նախորդ համարում նշել էինք, որ Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ալ յանսի կողմից անցկացված սոցհարցման տվյալներով, Հայաստանի բնակչության 79 տոկոսը դեմ է նոր Սահմանադրության ընդունման փաշինյանական նախաձեռնությանը, որը Ադրբեջանի պահանջի կատարում է: Գրեթե համանման արդյունք է գրանցել նաև GALLUP-ի հարցումը: Ըստ այդմ, 59,6 %-ը նշել է, որ Սահմանադրությունը պետք է անփոփոխ մնա, 18,4 %-ը նշել է, որ պետք է միայն որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող Սահմանադրության մեջ, և միայն 7,5 %-ն է նշել, որ անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն:

Ինչ վերաբերում է ներքաղաքական վարկանիշային բլոկին, ապա հարցվածների միայն 9 տոկոսն է լիովին դրական գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Փոխարենը 46,5 տոկոսն ամբողջությամբ բացասական է գնահատել, իսկ 19,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական: Այսինքն, մոտ 66 տոկոսը «մերժում է Նիկոլին»»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին