Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել ամերիկյան միջուկային մարտագլխիկներն Արևմտյան Եվրոպայից տեղափոխել Լեհաստանի տարածք։ Դուդան արդեն քննարկել է Լեհաստանում միջուկային զենքի տեղակայման հարցը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։
«ՆԱՏՕ-ի սահմանները շարժվել են դեպի արևելք 1999 թվականին, ուստի 26 տարի անց պետք է լինի նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղափոխում դեպի արևելք: Դա ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ ոչ միայն ժամանակն է, այլ ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին»,- ասել է Դուդան Financial Times-ին տված հարցազրույցում:
Լեհաստանում միջուկային զենքի առկայությունը, ըստ Անջեյ Դուդայի, զսպող գործոն կդառնա ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ։