Կարևոր իրադարձություններ

Ինչ նպատակով էին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ժամանել Հայաստան. ում նախաձեռնությամբ և ինչ միջոցներով

12 Մարտ, 2025 14:18
Ինչ նպատակով էին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ժամանել Հայաստան. ում նախաձեռնությամբ և ինչ միջոցներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Թուրքական 10 լրատվականների լրագրողներ Հայաստան են ժամանել 3 օրով: Այս մասին Shabat.news-ին ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Նրա փոխանցմամբ` նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնելն էր:

«Ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ»,-մեզ հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Ինչպես նշեց կենտրոնի տնօրենը, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների մեդիատուրը կազմակերպվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ և կենտրոնի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին