Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Վարդան Օսկանյանը հուսադրել է

11 Մարտ, 2025 09:20
«Հրապարակ». Վարդան Օսկանյանը հուսադրել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես՝ վերադարձի հարցով։

Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգեւորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։

Վարդան Օսկանյանը կարեւորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը եւ հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին