Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով

11 Մարտ, 2025 08:46
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺ ՔՊ ֆրակցիայի հետ: Ներկա են եղել նաեւ կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ: Ըստ  պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:

Հիշեցնենք․ ընդամենը 1 շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն պատգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որը տեղի էր ունեցել նույն օրը։

Փաշինյանը փորձել է կանխել մյուս թիմակիցների հնարավոր ըմբոստությունը: Համարյա մեկ տարի է՝ մամուլը գրում է Կիրակոսյանի հրաժարականի մասին, որի պատճառն Ադրբեջանի պահանջով միջազգային հայցերից հրաժարվելն է։ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ հայցերից, ո՛չ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։

Նա նախատել է ուսապարկերին, որ պետք է այդ մասին ակտիվ իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան։ Ի դեպ, վերջին շաբաթներին ՔՊ-ականներն ակտիվ այցեր են կատարում հատկապես Սյունիք: Օրինակ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անցած շաբաթ 2 այց է կատարել եւ հանդիպել կուսակիցների հետ:

Նրանց ինստրուկտաժ է արել, որ նրանք էլ իրենց հերթին սյունեցիներին վախեցնեն պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիեւն ու Էրդողանը հասկացել են, թե ինչպես ստանան իրենց ուզածը՝ Նիկոլին պատերազմով վախեցնելով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին