Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

11 Մարտ, 2025 16:20
ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում:

«Դրանցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։  

«Տեղեկացնում ենք, որ սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը։

Եթե ստացել եք նման հաղորդագրություն մի՛ պատասխանեք և մի՛ փոխանցեք գումար։

Հորդորում ենք անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։

Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին