Le Figaro-ն գրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատական ֆարսի մասին.
«Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդ Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում։
Արցախի կառավարության նախկին գերեվարված ղեկավարը հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատական գործընթացի ծաղրի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարը ցույց է տալիս նրան խիստ հյուծված վիճակում։
Նրանց համար, որ հիշում են Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս քաջ հայտնի Ռուբեն Վարդանյանի կենսուրախ դեմքը, դժվար է անտարբեր մնալ ռազմագերու լուսանկարի նկատմամբ»: