ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալները փաստում են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների շարքում ռուսաստանցիները շարունակում են մնալ առաջատարը։
2025 թվականի առաջին երկու ամսում ՌԴ-ից հանրապետություն է մուտք գործել ավելի քան 99 հազար մարդ (զբոսաշրջիկների ընդհանուր թվի 39%-ը)։
Հաճախումների քանակով հաջորդ տեղերում են Վրաստանը (15%) և Իրանը (8%)։