Սամարայի Կուրումոչ միջազգային օդանավակայանը, որը պահեստային օդանավակայան է, այսօր առավոտյան ընդունել է Մոսկվայի տասը չվերթ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ը։
«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել Մոսկվայի 10 չվերթ։
Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ»,- ասել է Կուրումոչ օդանավակայանի ներկայացուցիչը։
Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բաց թողումը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսական ՀՕՊ-ը գիշերը 337 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի տարածքում։