Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների ապօրինի գույքի գործով դատախազն ազատման դիմում է գրել

11 Մարտ, 2025 08:53
«Ժողովուրդ». ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների ապօրինի գույքի գործով դատախազն ազատման դիմում է գրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը երեկ դատախազ Գևորգ Քոչարյանից տեղեկացավ, որ նա աշխատանքից ազատման դիմում է գրել:

Գևորգ Քոչարյանը դատախազության նորաբաց՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ

* Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի,
* Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի,
* Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի,
* Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի,
* Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազ Գեւորգ Քոչարյանը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել:

Պատճառն այն է, որ Քոչարյանին խոստացել են նշանակել վարչության պետ, բայց չեն նշանակել:

Հիմա նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին